Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ասոցիացիաներ

Հայկական բժշկական ասոցիացիա

Հայկական բժշկական ասոցիացիա

Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,: Այժմ ունի մոտ 600 անդամ աշխարհի 14 երկրներից:

 

Հայկական Բժշկական Ասոցիացիան անկախ, նյութական շահեր չհետապնդող, հասարակական կազմակերպություն է, որի նպատակներն են` աջակցել հետդիպլոմային շարունակական կրթությանը, նպաստել բժշկագիտության, գործնական բժշկության և հանրային առողջության զարգացմանը Հայաստանում, կազմակերպել բժշկական և բժշկա-կենսաբանական գիտական հետազոտություններ համագործակցել Հայաստանի և արտերկրի բժշկական կազմակերպությունների հետ, աջակցել և գործուն մասնակցություն ունենալ առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումներին և գործընթացներին, նպաստել նորագույն բժշկական տեխնոլոգիաների, մոտեցումների ներդրմանը Հայաստանում, պաշտպանել բժիշկների ու հիվանդների իրավունքներն ու շահերը: 2003թ. փետրվարից ՀԲԱ Համաշխարհային բժշկական ասոցիացիայի լիիրավ անդամ է և պաշտոնական միակ ներկայացուցիչը Հայաստանում:

 

«Հայկական բժշկական ասոցիացիա» ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ՀԲԱ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ.

 

  • Երիտասարդ բժիշկների միջ ազգային գիտաժողովներ.

  • Երևան, 2001 թ. սեպտեմբերի 17-21,

  • Երևան, 2003 թ. սեպտեմբերի 26-28,

  • Երևան, 2005 թ. սեպտեմբերի 19-21:

  • Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի հետ համատեղ հոգեբույժների միջազգային գիտաժողով «Հոգեկան առողջության հեռանկարները հանրային առողջապահությունում», Երևան, 2004 թ. հոկտեմբերի 7-10:

  • «Զարկերակային գերճնշման և նրա ռիսկի գործոնների տարածվածության, բժշկական հիմնարկներում ԶԳ հիվանդների վարման արդյունավետության, ԶԳ հիմնախնդիրների վերաբերյալ բժիշկների մոտեցումների գնահատումը ք. Երևանում» հետազոտություններ, Երևան 2004 թ. ապրիլ-դեկտեմբեր:

  • «Ինսուլտի վարման ժամանակակից խնդիրները» վերնագրով սեմինար, Երևան, ապրիլի 29-30, Ստեփանակերտ, մայիսի 3, 2004 թ.:

  • «Հայկական բժշկական ասոցիացիա» «Կենսավիճակագրության հիմունքները» արտագնա սեմինարներ:

  • «Հասարակական կազմակերպությունների դերը առողջ ապահական համակարգում» ցուցահանդես, Երևան, 2004թ. փետրվարի 27:

  • Հակածխախոտային ակցիա` նվիրված ծխախոտի դեմ պայք արի միջազգային օրվան, Երևան, 2004-2005թթ, մայիսի 30:

  • «Ապացուցողական բժշկություն» արտագնա սեմինարներ:

  • Հակածխախոտային ցանցի ստեղծումը Հայաստանի առաջնային օղակի բժիշկների շրջանում, Երևան 2005թ, մայիս:

  • «ԶԳ կանխարգելումն ու բուժումը` որպես սիրտ-անոթային բարդությունների պակասեցնելու հիմք» սեմինար, Երևան 2005 թ., հունիսի 1-3:

  • Այցելություններ Հայաստանի մարզեր, բնակչության խոցելի խմբերում բժշկական անվճար խորհրդատվություն:

  • Հայաստանի Շախմատային Ֆեդերացիայի հետ համատեղ Համաշխարհային բժշկական խաղերի շախմատի ընտրական մրցաշար, Երևան, 2006 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը:

 

«Հայկական բժշկական ասոցիացիա»

ՀԲԱ ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԵՆ`

 

  • Բժիշկներին Հայաստանի և արտերկրի գիտաժողովների մասին իրազեկ դարձնելու համար գործող ցանցի ստեղծում,

  • Կարճաժամկետ և երկարաժամկետ փոխանակման ծրագրեր Հայաստանի և սփյուռքի բժիշկ-ուսանողների միջև,

  • «Ապացուցողական բժշկություն» և «Հիվանդների ուսուցում » շարքի ձեռնարկների հրատարակում,

  • Հարավային Կովկասում թմրամոլության դեմ պայքարի ՀԿ ծրագիր` ՄԱԿ-ի հովանավորությամբ,

  • Գարեգին Հարությունյանի անվան ուսանողական անվանական կրթաթոշակի շնորհում,

  • Ուղեցույցների և կրթական նյութերի տպագրում բժիշկների համար,

  • Ծխախոտի վերահսկման համակարգի զարգացում, պարբերաբար անցկացվող «Ապացուցողական բժշկության հիմունքները» և «Կենսավիճակագրություն» սեմինարներ բժիշկների և բժիշկ-ուսանողների համար,

  • Կլինիկական այցեր Հայաստանի հեռավոր շրջաններ, կլոր սեղաններ, կլինիկական դեպքերի քննարկումներ,

  • Հայաստանի շրջաններում աշխատող բժիշկների ուսուցում,

  • Առողջ ապրելակերպի հիմունքների սերմանում դպրոցականների շրջանում:

 

ՀԲԱ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՑՆԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԵՆ`

 

  • Երիտասարդ բժիշկների չորրորդ միջազգային գիտաժողով, Երևան 2007թ.,

  • Հայկական բժշկական ամսագիր` առաջին հայկական անգլալեզու գրախոսվող ամսագիր,

  • Համաճարակաբանական հետազոտություն «ԶԳ և նրա ռիսկի գործոնների տարածվածության գնահատումը Հայաստանում»,

  • Համաճարակաբանական հետազոտություն «Գիշերային ապնոէի համախտանիշ և նրա հիմնական ռիսկի գործոնն երի տարածվածության գնահատումը Հայաստանում»,

  • Համաճարակաբանական հետազոտություն «Անպտղություն և նրա տարածվածության գնահատումը Հայաստանում»,

  • Մասնակցություն Համաշխարհային Բժշկական Սպորտային խաղերին,

  • Հոգեկան առողջությանը վերաբերող գիտելիքների ամրապնդում ԶԼՄ շրջանում,

  • «Արմեդա» ակումբի ստեղծում:

 

«Հայկական բժշկական ասոցիացիա» Դառնալով ՀԲԱ անդամ` դուք հնարավորություն կունենաք ընտրել և ընտրվել ՀԲԱ ղեկավար մարմիններում, մասնակցել գործադիր վարչության նիստերին, ընդգրկվել ձեր մասնագիտությանը համապատասխանող սեկցիայում, անվճար կամ զեղչերով ձեռք բերել մեր գործընկերների պատրաստած կրթական նյութերը, ստանալՀԲԱ գիտաժողովներին, սիմպոզիումներին մասնակցության արտոնություններ, ստանալ օժանդակություն միջազգային գիտաժողովներին մասնակցելիս, գիտական աշխատանքներ կատարելիս ստանալ անվճար մեթոդական օգնություն և այլն:

 

Անդամագրվել ՀԲԱ կարող եք ՀԲԱ ինտերնետային կայքում www.armeda.am և ՀԲԱ գրասենյակում: ՀԲԱ ընթացիկ և ապագա ծրագրերի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ՀԲԱ ինտերնետային կայքում: Հիշեցնում ենք, որ Հայկական Բժշկական Ասոցիացիան պատրաստ է համագործակցության բոլոր գաղափարակիրների հետ: Եթե ունեք հարցեր կամ առաջարկություններ, խնդրում ենք առանց հապաղելու դիմել մեզ;

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2007 (1)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ